Բլատտերն ու Վալկեն չեն ձերբակալվի
Այսօր Ցյուրիխում ՖԻՖԱ-ի պաշտոնյաների ձերբակալությունները որևէ կերպ չեն անդրադառնա կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատտերի և գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի վրա: Այս մասին հայտնում է «New York Times»-ը: Ղեկավարներին, ովքեր ժամանակավորապես զրկվել են ֆուտբոլային ցանկացած գործունեություն իրականացնելու իրավունքից, մեղադրանք չի ներկայացվի:
Հիշեցնենք, որ շվեյցարական ոստիկանությունն այսօր «Baur au Lac» հյուրանոցում ձերբակալել է ՖԻՖԱ-ի ավելի քան 10 ներկայացուցիչների, որոնց մեծամասնությունը ներկայացնում են ԿՈՄՆԵԲՈԼ-ը և ԿՈՆԿԱԿԱՖ-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում