Ռուսաստանցի փորձագետ. Ադրբեջանիցներն ինչքան բարձր աղմկում են, այնքան քիչ գործ են անում
Ռուս-թուրքական հակամարտությունը չի վերածվի ռազմական գործողության: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նա նշեց, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրման հենց սկզբից այն կարծիքին է եղել, որ Ռուսաստանը չի գնա ռազմական որևէ քայլի, քանի որ վարում է հավասարակշիռ, պատասխանատու քաղաքականություն:
Վ.Հարությունյանն ասաց, որ Թուրքիան նույնպես չի գնա նման քայլի, քանի որ թուրքական այսօրվա բանակը թույլ է, ներքին քաղաքական կյանքը թույլ չի տա, ՆԱՏՕ-ն էլ հասկացրեց, որ ՌԴ-ի հետ ուղիղ հակամարտության մեջ չի մտնի:
Ինչ վարեբերում է հարցին, թե նման պայմաններում ի՞նչ կարելի է սպասել Ադրբեջանից ղարաբաղյան հիմնախնրդի կարգավորման գործընթացում, Վ.Հարությունյանը նշեց, որ Ադրբեջանում հասկացել են, որ տարածաշրջանում որևէ հակամարտություն չի որոշվում առանց Մոսկվայի համաձայնության, բացի այդ հայկական բանակը թույլ չի տա վերցնել ԼՂՀ-ն ռազմական ճանապարհով:
Ըստ նրա, այս ընթացքում Իլհամ Ալիևը որևէ քայլի չի գնա, հնարավոր է որ ուղղակի սրի իրավիճակը շփման գծում:
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա ռուսաստանցի փորձագետ, Քաղաքական ինֆորմացիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինն ասաց, որ նկատել են՝ ադրբեջանիցները ինչքան բարձր աղմկում են, այնքան քիչ գործ են անում, ինչքան հայտարարությունները կոշտ են լինում, այնքան իրականում գործողություններ քիչ են լինում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան