Արտարժույթների փոխարժեքը՝ ՀՀ բանկերում
Ներկայացնում ենք դեկտեմբերի 4-ին, ժամը 10:50-ի դրությամբ ՀՀ բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները:
ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 483 դրամ, միջինը՝ 481.90 դրամ, նվազագույնը՝ 480 դրամ:
Ինչ վերաբերում է վաճառքին, ապա հայաստանյան բանկերում դոլարի վաճառքը միջինը կազմում է 486.24 դրամ, առավելագույնը` 486.50 դրամ, նվազագույնը` 486 դրամ: Դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.14 դրամով:
Մեկ եվրոյի առքի միջինացված փոխարժեքը կազմում է 523.29 դրամ, վաճառքինը` 534.39 դրամ: Նշենք նաև, որ եվրոյի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 6.42 դրամով:
Նշենք, որ բանկերի կողմից ռուսական ռուբլու առքը միջինը կազմում է 7.06 դրամ, վաճառքը՝ 7.37 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին