Մինասյանը՝ Բագրատյանին. Չկա այդպիսի բան
Հանրապետության հյուսիսային թևի բնակիչները բավականին ուսումնասիրել էին Սահմանադրության նախագաիծը: Մեծ մոտենում էին կոնկրետ կետերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Ամփոփելով 20 օր տևած «Այո և ոչ» հեռուստաիրապատումի արդյունքներն այսօր հայտարարեց «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը:
«Հիմնական հարցերը համամասնական ընտրակարգին, երկփուլ ընտրակարգի մասին էին, նախագահի ինստիտուտի լինել-չլինելու մասին: Հատկապես Տավուշում շատ էին անվտագության մասին հարցերը: Ավելի ինտերակտիվ էինք փորձում աշխատել»,-ասաց նախագծում որպես «ոչ»-ի կողմնակից հանդես եկած Ա. Մկրտչյանը:
Հանրապետական պատգամավոր, «այո»-ի կողմնակից Վարդան Այվազյանի խոսքով, 20 օրերի ընթացքում Հայաստանի քաղաքացիների հետ քննարկել են ամենատարբեր հարցերը. «Այնպես չէ, որ մեր ազգաբնակչությունը քաջատեղյակ էր սահմանդրական փոփոխություններից, բայց ես հուսով եմ, որ մեր հեռուստաշոուից հետո ավելի տեղեկացված կլինեն: Հարցադրումներ եղել են Սահմանդրության գրեթե բոլոր կետերի վերաբերյալ՝ սկսած մարդու իրավունքներից, կառավարման մոդելից, անվտագնության երաշխավորման մեխանիզմներից, սոցիալական խնդիրների մասին ևս հարցեր են բարձրացվել»:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին հեռուստաիրապատումի եզրափակիչ հաղորդումը վարող Արամ Աբրահամյանը խնդրեց հայտնել ամփոփիչ խոսք՝ առաջարկվող փոփոխությունների մասին: Բագրատյանն ասաց, որ համաձայնել է մասնակցել նախագծին, որպեսզի Սահմանդրության նախագծի շուրջ լինի պրոֆեսիոնալ քննարկում. «Մենք գործ ունենք շատ թույլ փաստաթղթի հետ, որը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ Հայաստանի Հանրապետության համար: Ես օգտագործլ եմ այդ 100 ժամը, որպեսզի բանավեճի մեջ մտնեմ, և այդ ընթացքում Սահմանդրական փոփոխությունների հիմնական հեղինակներից մեկը չէր կարողանում ինձ ասել, թե ինչու են փոխում Սահմանդրությունը»:
Բագրատյանը նշեց, որ այս իշխանությունը չի ունեցել Սահմանադրության փոփոխության խոստում:
Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հակադարձելով Բագրատյանին, ասաց, որ բացարձակապես իրականությանը չի համապատասխանում այն հայտարարությունը, որ Հրայր Թովմասյանը Բագրատյանին չի բացատրել, թե ինչու են արվում սահմանդրական փոփոխությունները:
«Հակառակը, Թովմասյանըբազմաթիվ կոնկրետ դեպքերով բացատրել է, անգամ եղել են դեպքեր, երբ ակնհայտ պառլամենտական երկիրը մեր ընդդիմախոսները ներկայացնում էին որպես նախագահական կամ կիսանխագահական երկիր: Մինչդեռ փաստերով հակառակն է ապացուցվել»,-ասաց դաշնակցական պատգամվորը:
ի դեպ, հաղորդավարը տեղեկացրեց, թե ինչու Թովմասյանը ներկա չէ քննարկմանը. «Այս պահին նրա հայրիկին վիրահատում են»:
Ինչ վերաբերում է Բագրատյանի հայտարարությանը, որ առաջարկվող Սահմանդրությունը չի նախատեսում գյուղապետերի ընտրություն, ապա Մինասյանն ասաց. «Չկա այդպիսի բան: Գրված է, որ ընտրական օրենսգրքով կարող է սահմանվել համայնքի ղեկավարի ուղղակի կամ անուղղակի ընտրություն: Հարցը էդ տեսակետից փակվում է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան