Զինված խմբի վնասազերծումից հետո, Նորք-Մարաշը տեսարժան վայր է դարձել. «Հրապարակ»
Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցը զինված խմբի վնասազերծումից հետո համայնքի տեսարժան վայրերից է դարձել։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ԱԱԾ հատուկջոկատայիններն այս փողոցի առանձնատներից մեկում մեծ քանակությամբ զենք են հայտնաբերել և 10 անձի ձերբակալել։
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ դրանից հետո մարդիկ գալիս են այստեղ՝ տեսնելու, թե որտեղ էին ապրում «հանցագործները», որտեղից մի ամբողջ զինանոց հանեցին։ Այդ օրվանից 9-րդ փողոցը նոր և հնչեղ անուն է ստացել։
«Տեղացիներն այն անվանափոխել են՝ «տեռորիստների» փողոց։ Օպերացիայի մանրամասներն այսօր էլ ամենաքննարկվող թեման են թաղում։ Ոմանք կատակում են, թե ինչպես եղավ, որ տանկ չկար այդ տանը, մյուսները զարմանում են, թե ո՞ր մի ապուշն էր բարձերի տակ նռնակներ պահել, եւ լավ է, որ բարձերը չեն պայթել։ Մի մասն էլ քննարկում էր դռների եւ պատուհանների վերականգնման հարցը, հաշվում ծախսը։ Ի դեպ, վնասազերծման հաջորդ իսկ օրվանից պետական միջոցներով սկսել էին վերականգնել վնասված տունը»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին