Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել «Չելսի»
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, այնուամենայնիվ, կարիերան կարող է շարունակել Անգլիայում: Ինչպես հայտնում է «Goal»-ը, 34-ամյա շվեդն առաջիկա ամռանն ազատ խաղացողի կարգավիճակով կարող է պայմանագիր կնքել «Չելսիի» հետ, որին հարձակվող է պետք:
ՊՍԺ-ի հետ Իբրահիմովիչի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2016 թ. հունիսը: Առայժմ համաձայնագրի երկարաձգմանը միտված բանակցություններ չեն վարվել, քանզի փարիզցիները հույս ունեն, որ կհաջողվի ձեռք բերել «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին