Բունդեսթագը արտոնել է ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին գերմանացի զինվորակաների մասնակցությունը
Գերմանիայի խորհրդարանը`Բունդեսթագը, արտոնել է Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ռազմական գործողություններին գերմանացի զինվորակաների մասնակցությունը: Այս մասին հաղորդում «Տասս» լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ` ներկայացված նախագծին կողմ են քվեարկել 445, դեմ` 146 պատգամավոր:
Նշենք, որ դետտեմբերի մեկին երկրի կառավարությունը հաստատել է ԳԴՀ զինված ուժերի`«Իսլամական պետություն» խմբավորման դեմ ռազմական գործողություններին մասնակցությունը:
Իրաքում և Սիրիայում ծավալվելիք գործողություններին առավելագույնը կարող է մասնակցել 1200 գերմանացի զինվորական: Առաքելության ժամկետը մեկ տարի է: ԳԴՀ-ն պատաստվում է Սիրիա ուղարկել հետախույզ ինքնաթիռներ, ֆրեգատ և վառելիքատար ինքնաթիռներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան