ՀԷՑ-ն ամբողջությամբ վաճառվել է, բայց վճարումը կատարվել է 25%-ի դիմաց. Ռոբերտ Նազարյան. «Ժամանակ»
«Ինտեր ՌԱՕ»-ի մամուլի քարտուղարի հայտարարությամբ ՀԷՑ-ի ու Հրազդանի ՋԷԿ-ի ընդամենը 25%-ն է վաճառվել «Տաշիր» խմբին՝ 8 միլիոն 250 հազար դոլարով:
«Ժամանակ»-ի հարցին՝ ինչպե՞ս է այսպես պատահել, եթե ՀԾԿՀ-ն հաստատել է բաժնետոմսերի 100 տոկոսի վաճառքի գործարքը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը պատասխանել է. «Պայմանագրով ընկերությունն ամբողջությամբ է վաճառվել, բայց սահմանված ժամանակացույցի համաձայն՝ 25%-ի դիմաց վճարումը կատարվել է այս տարի, մյուս 25%-ի համար վճարում կկատարվի 2016թ., իսկ մնացած 50%-ի համար՝ 2017-ին: 2017-ին ընկերությունը 100%-ով կանցնի նրանց»: