Ալեքսեյ Մարտինով. ՀՀ-ն Անդրկովկասի երկրների համար հնարավորությունների դուռ է բացում
Իրականում Եվրասիական տնտեսական միությունն առաջին հերթին տնտեսական միություն է, որը ձեռնտու է բոլորին: Երևանում «Անդրկովկասի եվրասիական ճանապարհը. ինտեգրացիա հանուն զարգացման» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց ռուս փորձագետ, Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:
«Կարևոր է նշել, որ այս միությունում ընդգրկված պետությունները հավասար իրավունքներ ունեն, կապ չունի պետության մեծությունը, բնակչության թվաքանակը, շուկաները: Հայաստանը փոքր պետություն է, Ռուսաստանը՝ մեծ, բայց միության ներսում երկուսն էլ հավասար հնարավորություններ ունեն, հավասար գործընկերներ են, սուբյեկտներ, յուրաքանչյուրը մեկ ձայն ունի, մեկ նպատակ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հավասարության սկզբունքը, որի վրա հիմնված է միությունը, եվրասիական ինտեգրացիոն գործընթացի գլխավոր հիմնաքարն է:
Ռուս փորձագետի խոսքով, Անդրկովկասի երկրներում տնտեսական ինտեգրացիոն գործընթացներն այլընտրանք չունեն: Ըստ նրա, մինչև վերջերս ինտեգրացիոն գործընթացների համար պայմաններ չկային, սակայն այսօր այդ հնարավորությունը կա՝ ԵԱՏՄ շրջանակներում:
Ա.Մարտինովն ասաց, որ այս իմաստով Հայաստանը պիոներ է Եվրասիական տնտեսական միությունում, նաև Անդրկովկասի երկրներում և, ըստ էության, Հայաստանը Անդրկովկասի երկրների համար հնարավորությունների դուռ է բացում նվազագույնը տարածաշրջանային ինտեգրացիայի համար՝ ԵԱՏՄ հովանու ներքո:
«Այն իրավիճակը, որ ստեղծվել է Անդրկովկոսի շուրջ, նաև հաշվի առնելով ռուս-թուրքական հարաբերությունների վատացումը, որին գիտակացաբար գնաց Թուրքիան, իհարկե, եթե կես տարի առաջ թվում էր, թե մտածելու ժամանակ կա, այսօր շատերը հասկանում են, որ մտածելու ժամանակ չկա: Պետք է որոշումներ ընդունել: Համոզված եմ, որ նման որոշումներ կընդունվեն մոտ ժամանակներս, իհարկե, հաշվի առնելով բոլորի շահերը: Այլ կերպ չի կարող աշխատել»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան