Այաթոլլահ Շաբեսթարի. Եթե Բաքուն շարունակի ճնշել շիաներին, Իրան-Ադրբեջան հարաբերությունները կվերանայվեն
«Նարդարանում տեղի ունեցածն հեղափոխական շարժում է»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Արևելյան Ատրպատական նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, այաթոլլա Մոջթահեդ Շաբեսթարին:
Իրանցի բարձրաստիճան հոգևորականն այսօր տեղի ունեցած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, անդրադառնալով նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի բախմանը, մասնավորապես նշել է. «Նարդարանի բնակչության նկատմամբ կիրառվող ճնշումներն անընդունելի են, նարդարանցիների իրավիճակն անհանգստացնող է, թեև Ադրբեջանն Իրանին մեղադրում է նարդարանյան դեպքերին մասնակցություն ունենալու մեջ, Իրանը որևէ կապ չունի դրանց հետ, Նարդարանում տեղի ունեցածն ինքնաբուխ, հեղափոխական շարժում է»:
Այաթոլլահ Շաբեսթարին, վկայակոչելով իրանցի պաշտոնյաների՝ Ադրբեջանի շիայաբնակ Նարդարանի դեպքերի առնչությամբ ունեցած պարտավորությունը, հավելել է. «Պետք է դիվանագիտական մեթոդներն օգտագործել, որպեսզի Նարդարանում ստեղծված իրավիճակը կարգավորվի, և նարդարանցիների նկատմամբ կիրառվող բռնաճնշումներին վերջ տրվի, հակառակ պարագայում, եթե դա տեղի չունենա, ապա Իրանի Իսլամական Հանրապետության՝ Ադրբեջանական Հանրապետության հետ ունեցած փոխադարձ հարաբերությունները կվերանայվեն»:
Նախորդ հրապարակումը՝
Իրանը համարժեք պատասխան է տալիս Ադրբեջանին