«Նոր Հայաստան» ճակատի երթն ավարտվեց Ազատության հրապարակում
Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասող «Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքի ժամանակ ճակատի անդամներից Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ հանրաքվեին հաշված ժամեր են մնացել, մարդկանց զգոնության ու սթափության կոչ արեց:
Նա նաև հանրահավաքի մասնակիցներին ասաց, որ վրանը բացեն և տեղադրեն, բայց ոստիկանները թույլ չտվեցին և անմիջապես առգրավվեցին:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում ասաց, թե ոստիկանները սադրում են մարդկանց: Վ. Օսիպյանը էլ հակադարձեց, թե սադրողները հենց հավաքի կազմակերպիչներն են:
Այնուհետև ցուցարարները երթով շարժվեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: ԿԸՀ-ի առաջ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, թե վաղը լռության օրն է, և իրենք լռության երթ են անցկացնելու: Իսկ մինչ այդ նա երթի մասնակիցներին տեղեկացրեց, թե վերադառնում են Ազատության հրապարակ: Հանրահավաքն ավարտվեց:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կայանալու է դեկտեմբերի 6-ին: Դեկտեմբերի 5-ին Հայաստանում լռության օր է, քարոզչությունն արգելված է:
Մանրամասն՝տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում