«Այո և ոչ» հեռուստապատում. 85 բնակավայրում 151 հանդիպում
«Այո և ոչ» հեռուստապատումի մասնակիցները դեպի հարավ անցել են 3 հազար կմ ճանապարհ, իսկ դեպի հյուսիս՝ 2400 կմ: Հյուսիսային ուղղության թիմը եղել է 5 մարզում՝ Արագածոտն, Լոռի, Շիրակ, Տավուշ և Գեղարքունիք, ընդհանուր առմամբ 50 բնակավայրում, որից 17-ը քաղաք է:
Հարավային ճակատում եղել են Սյունիքում, Վայոց Ձորում, Արարատում, Արմավիրում և Կոտայքում, ընդհանուր առմամբ 35 բնակավայրում, որից 17-ը՝ քաղաք: Հարավի թիմը 20 օրվա ընթացքում ունեցել է 66 հանդիպում, իսկ հյուսիսինը՝ 85: Երկու թիմերի հանդիպումներն ու քննարկումները եթեր են հեռարձակվել 200 ժամ:
Այսօր հեռուստաիրապատումի մասնակիցների դեբատների մեկնարկից առաջ ներկայացվեցին նման վիճակագրական տվյալներ:
Հեռուստաիրապատումի 16 մասնակիցների թվում կան 6 քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, անկուսակցականներ:
«Այո»-ի կողմնակիցներն են Հանրապետական պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Կարինե Աճեմյանը, Վարդան Այվազյանը, դաշնակցականներ Արթուր Եղիազարյանը, Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, «Հայաստանի Փիար» ասոցիացիայի նախագահ, անկուսակցական Արման Սաղաթելյանը:
«Ոչ»-ի կողմնակիցներն են քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող Թամարա Գևորգյանը, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը, «Հայք» նախաձեռնության անդամ Վարդան Խաչատրյանը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը, հասարակական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան