Մարտիրոսյանը՝ մշակույթի նախարարին. Պետք չէ կեղծ լոզունգների տակ թաքնվել
Պարզվում է, որ այս ասֆալտապատ տարածքը պատմամշակութային ժառանգություն է: Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքում անդրադառնալով մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ասածներին, նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Խոսել է այն մասին, որ շենքերի պատերի հետ ինչ-որ բաներ են տեղի ունենում: Պարզվում է, որ հուշարձանների պատվանդանները միայն հավաքի մասնակիցներն են փչացնում: Այն էլ եթե ասֆալտի վրա վրան են տեղադրում: Թե վրան տեղադրելը պատվանդանի սալիկների հետ ինչ կապ ունի, որևէ ձևով չբացատրեց»,-ասաց Մարտիրոսյանը:
Կուսակցության փոխնախագահը նկատեց, երբ Ազատության հրապարակում տարատեսակ ատրակցիոներ են տեղադրվում, այդ սալիկները չեն փչանում, որ սովորական օրերին մարդիկ նստում են, այդ ժամանակ սալիկները չեն փչանում:
«Երբ մշակութային շենքն ամբողջությամբ շրջապատեցին սրճարաններով, դա չի փչացնում: Եվ վերջապես ցանկացած պարագայում, եթե այդքան մտահոգ եք, կարող եք առանձնացնել այդ հատվածը:
Վրանը չեն տեղադրում արձանների վրա, օպերայի հարթակում, դա տեղադրվում է բացառապես ասֆալտի վրա, որն ինչքան էլ լավ արված լինի, պատմամշակութային ժառանգություն չէ: Մեր ժողովուրդը բարբարոս չէ, նա է, ով այս շինությունները սարքել է, ազատության ձգտումն է այս շինություններում ամփոփված: Պետք չէ կեղծ լոզունգների տակ թաքնվել»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում