ԻՊ-ին հասցված ավիահարվածները կօգնեն Սիրիայում իրավիճակի կարգավորմանը. Քեմերոն
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հասցված ավիահարվածները չեն խանգարում, այլ կօգնեն Սիրիայում իրավիճակի կարգավորմանը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
«Հարվածները չեն խանգարում, այլ կօգնեն կարգավորման քաղաքական լուծման մշակմանը, քանի որ դրանք հասցվում են «Իսլամական պետությանը», իսկ զինյալները բոլորիս թշնամիներն են: Եվ Սիրիայում պետք է լինի չափավոր ընդդիմություն, որը կկարողանա ապագա կառավարության մասը կազմել: Այսպիսով, քաղաքական գործընթացը և «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունը պետք է միաժամանակյա ընթանան»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան