Ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Միրիջանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել
Ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Միրիջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ուղարկվել դատարան: Այս մասին ասացին Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից՝ ի պատասխան Panorama.am-ի հարցի, թե ի՞նչ ընթացքում է գտնվում տվյալ գործը:
«Տեղեկացնում ենք, որ ի կատարումն քրեական գործով նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի ցուցումի՝ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա նախաքննության մարմնի կողմից 2015թվականի նոյեմբերի 30-ին ձերբակալվել է Երևան քաղաքի թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Միրիջանյանը:
Քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2015թ. դեկտեմբերի 2-ին ցուցում է տրվել նախաքննության մամնին՝ Զավեն Միրիջանյանին քրեական գործով հավաքված ապացույցների բավարար համակցության հիման վրա ներգրավել որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար և միջնորդություն ներկայացնել դատարան՝ Զավեն Միրիջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ»,- հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան