ՀԷՑ-ի՝ միայն այս տարվա ինն ամիսների մաքուր շահույթը կազմում է ավելի քան 31 միլիարդ դրամ.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ»–ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած հաշվետվությունից հայտնի է դարձել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ միայն այս տարվա ինն ամիսների մաքուր շահույթը կազմում է ավելի քան 31 միլիարդ դրամ։ Իսկ մինչև տարեվերջ, եթե ՀԷՑ-ում արտակարգ պատահարներ տեղի չունենան, ապա այս ընկերությունը տարին կփակի մոտ 100 միլիոն դոլար մաքուր շահույթով։ Հիշեցնենք, որ երբ այս տարվա գարնանը ՀԷՑ-ը և ՀՀ իշխանությունները նախաձեռնեցին սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու գործընթացը, իրենց քայլը պատճառաբանում էին, իբր ՀԷՑ-ը վնասով է աշխատում։
Սակայն այսօր արդեն վերը բերվածից ակնհայտ է դառնում, որ այս ընկերությունը ոչ միայն վնասներով չի գործում, այլ նաև գերշահույթով է աշխատում։ Ի դեպ, նշենք նաև, որ այս տարվա ինն ամիսներին ՀԷՑ-ի կողմից սպառողին մատակարարված էլէներգիայի 91 տոկոսը եղել է, այսպես կոչված, էժան էլեկտրական էներգիան, որն արտադրվում է Հայաստանի ատոմակայանի և մեծ ու փոքր ՀԷԿ-երի կողմից։ Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ը 5-ից 8 դրամով գնված էլէներգիան սպառողին վաճառել է 49 դրամով»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան