Սեուլում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով նախագահի հրաժարականը
Սեուլի կենտրոնում մի քանի տասնյակ հազար մարդ ցույցի է դուրս եկել` բողոքելով Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի քաղաքականությունից: Ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը: Ոստիկանության տվյալներով, ակցիային մասնակցում է 14 հազար մարդ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Ցուցարարները մեղադրում են նախագահին տեղական ֆերմերներին դավաճանելու մեջ: Վրդովմունքի պատճառը Կորեայի և Չինաստանի միջև ազատ առևտրի պայմանագրի վավերացումն է: Նրանք կառավարությունից պահանջում են արտոնություններ, քանի որ մտավախություն ունեն, որ չեն կարող մրցել չինացի արտադրողների հետ: Բացի այդ, քաղաքացիները բողոքում են, որ իշխանությունները փորձում են խմբագրել պատմությունը:
Ակցիան անցում է խաղաղ: Մասնակիցները փողոցներում դիմակներով են, պարում և երգում են: Լուրջ խախտումների մասին չի հաղորդվում: Ոստիկանության 15 հազար աշխատակից պահպանում են անվտանգությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան