ԿԸՀ քարտուղարը պարզաբանում է, որ դեպքում է հանրաքվեի դրված հարցն ընդունվում, որ դեպքում՝ ոչ
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 6-ին անցկացվելու է ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:
«Որպեսզի հանրաքվեի դրված հարցը համարվի ընդունված, պետք է քվեարկության մասնակիցների կեսից ավելին կողմ քվեարկած լինի և այդ կողմ քվեարկածների ընդհանուր թիվը պետք է պակաս չլինի ցուցակում ընդգրկվածների մեկ քառորդից»,- հղում անելով ՀՀ «Հանրաքվեի մասին» օրենքին, Panorama.am-ին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
Հանրաքվեի դրված հարցը չընդունված է համարվում, եթե անհրաժեշտ ձայների քանակն հանրաքվեի արդյունքում չի ստանում:
Հանրաքվեի արդյունքները համարվում են անվավեր, եթե անճշտությունների չափը կամ հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի ունեցած խախտումներն ազդում են կամ կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա:
Ոստիկանության այսօրվա հրապարակած տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2.550.323:
ՀՀ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը դեկտեմբերի 6-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները հրապարակելու է դեկտեմբերի 7-ին մինչև ժամը 20:00:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրությունն արդեն երկու անգամ փոփոխվել է՝ 1995 և 2005 թվականներին: Հանրաքվեի դրված Սահմանադրական փոփոխությունների այս նախագիծն առաջարկում է կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի:
Հարակից հրապարակումներ`
- Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ
- Հայաստանում այսօր լռության օր է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան