ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Այսօր ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մերկասառույց է, իսկ Մարտունիում տեղում է ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ դեկտեմբերի 5-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Տիգրանաշեն-Երասխ ավտոճանապարհները:
Լոռու և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհի 22-24 կմ-ին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: