Ուկրաինայի ԿԸՀ ղեկավարը ցանկանում է ծանոթանալ Հայաստանի ԿԸՀ փորձին
«Մենք նախատեսում ենք այցելել մի շարք ընտրական տեղամասեր, հետևել քվեարկության ընթացքին, դիտարկել ընտրողների գրանցման գործընթացը, ինչպես նաև քվեարկության ընթացքը»,-այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց դեկտեմբերի 6-ին անցկացվելիք հանրաքվեի դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի ԿԸՀ ղեկավար Միխայիլ Օխենդովսկին:
«Նախ և առաջ կցանկանայինք ծանոթանալ համազգային հանրաքվեի անցկացման գործում Հայաստանի ԿԸՀ-ի մեր գործընկերների փորձի հետ: Միանշանակ մեզ հետաքրքրում են ինչպես կազմակերպչական, այնպես էլ հանրաքվեի անցկացման հետ կապված ընթացիկ հարցերը»,- նշեց Միխայիլ Օխենդովսկին:
Նա հույս հայտնեց, որ վաղն անցկացվելիք հանրաքվեն կիրականացվի Հայաստանի Սահմանադրության ու ՀՀ օրենսդրության տառին համապատասխան և կարտացոլի հայ ժողովրդի իրական կամքը՝ երկրի հիմնական օրենքի ապագա տեքստի շուրջ հարցերի վերաբերյալ:
Միխայիլ Օխենդովսկին շեշտեց, որ իրենք առավել կարևորում են ձայների հաշվարկի ընթացքը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին