Սարգսյան-Ալիև հանդիպման օրն ու վայրը որոշված է. ՀԺ
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման օրը և վայրը որոշված է: Կողմերը, սակայն, պայմանավորվածություն են ձեռք բերել չգաղտնազերծել տեղեկությունը: Պաշտոնապես հայտնի է միայն, որ Սարգսյանն ու Ալիևը կհանդիպեն դեկտեմբերին: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տևական ժամանակ չէր հաջողվում նման հանդիպում կազմակերպել, չնայած գործադրված լրջագույն ջանքերին: ՀՀ արտգործնախարար Էդվար Նալբանդյանը երեկ Բելգրադում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի արդյունքներն ամփոփելիս ասել է, որ Սարգսյան- Ալիև հանդիպման վայրը և օրը պատշաճ կերպով կհայտարարվի ըստ կողմերի համաձայնության:
«Չնայած Ադրբեջանը միշտ խախտում է այդ պայմանավորվածությունը, առաջ է ընկնում, բայց մենք նման գործելաոճով չենք առաջնորդվում: Այնպես որ, ըստ պայմանավորվածության, կարվի այն ժամանակ, որի շուրջ մենք պայմանավորվել ենք: Բայց հանդիպումը լինելու է դեկտեմբեր ամսին»:
Թերթի տեղեկություններով, սույն հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի վերջին սպասվող ԵԱՀԿ գագաթնաժողովում, որը տեղի է ունենալու ԵԱՀԿ անդամ երկրների նախագահների մակարդակով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան