Ոստիկանությունը մինչ երեկ ցուցակներում անճշտության վերաբերյալ գրավոր դիմում չի ստացվել. Բիչախչյան
«Օրենքով սահմանված ժամկետներում ոստիկանության կողմից կազմվել և պարբերաբար հրապարակվել են քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները: Քաղաքացիներին, կուսակցություններին, ԶԼՄ-ներին, շահագրգիռ այլ անձանց տրվել է հնարավորություն ցուցակներում առկա անճշտություններ հայտնաբերելու դեպքում դիմել ոստիկանություն, նույնիսկ եթե անճշտությունը վերաբերել է այլ անձի: Մինչև վերջնական ցուցակների հրապարակման պահը՝ դեկտեմբերի 5-ը, անճշտության վերաբերյալ որևէ գրավոր դիմում չի ստացվել: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստեղծվել է թեժ գիծ ծառայություն: Նա տեղեկացրեց, որ թեժ գծով 88 զանգ են ստացել, որից 82 եղել են տեղեկատվական բնույթի, մասնավորապես, ցուցակներում տվյալներ որոնելու, տեղամասերի վայրի, լրացուցիչ ցուցակներում ընդգրվելու, հաշվառումից հանելու վերաբերյալ: Մ. Բիչախչյանը նշեց, որ բոլոր անճշտությունները, վրիպումները շտկվել են:
«Նախնական ցուցակները հրապարակելուց հետո մինչև վերջնական ցուցակների հրապարակումը ոստիկանության կողմից պարբերաբար տեղեկատվություն է տարածվել, որ այն քաղաքացիները, ովքեր ցուցակներում վրիպումներ կհայտնաբերեն, դիմեն ոստիկանություն: Փորձեր են արվել քվեարկության մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները համեմատել պետական վիճակագրական ծառայության կողմից վարվող վիճակագրական տվյալների հետ՝ առավել արժանահավատ համարելով վիճակագրական տվյալները: Ոստիկանության կողմից տրվել է իրավաբանորեն փաստարկված պարզաբանում, համաձայն որի քվեարկության մասնակցելու իրավունք ունեցողների ցուցակները ձևավորվում են ոչ թե վիճակագրական կամ այլ վերլուծությունների հիման վրա, այլ պետռեգիստորում առկա տվյալների»,- ասաց Մ.Բիչախչյանը:
Նա նշեց, որ որևէ հաղորդում անճշտությունների վերաբերյալ չի եղել. «Ոստիկանությունը հավաստիացնում է, որ քվերակությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները կազմելու, հրապարակելու աշխատանքներն իրականացվել են օրենքի տառին համապատասխան, որևէ հաղորդում, հայտարարություն չի մնացել առանց պարզաբանման»:
Ոստիկանության նախօրեին հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2.550.323:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան