ՀԱԿ վստահված անձը համակարծիք է` ընտրացուցակների հետ կապված բողոքներ չկան
Գյումրիի թիվ 33/71 ընտրական տեղամասում ընթացող քվեարկության արդյունքում որևէ արտառոց միջադեպ չի գրանցվել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Համազասպ Խոցանյանը:
Վերջինիս խոսքերով, ընտրատեղամասը բացվել է օրենքով նախատեսված ժամին, քվեարկությունն ընթանում է բնականոն: Գնահատելով քաղաքացիների ակտիվությունը պարոն Խոցանյանը նշեց, որ թեև առաջին անգամ է աշխատում այդ ընտրատեղամասում, բայց ելնելով իր հետ աշխատող փորձառու գործընկերների անձնական փորձից` քվեարկությունը ընթանում է բավական բարձր ակտիվությամբ:
Զրուցակցի խոսքերով` ընտրացուցակների հետ կապված մինչ այս պահը որևէ բողոք կամ նկատառում չի եղել:
Վերոհիշյալ կարծիքը մեզ հետ զրույցում հաստատեց նաև ընտրատեղամասում Հայ ազգային կոնգրեսի վստահված անձ Աշոտ Միքայելյանը: Նա ևս շեշտեց, որ մինչ այս պահը որևէ բողոք և նկատառում չի եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան