ՀՀ Գլխավոր դատախազությունը խախտումների վերաբերյալ գրավոր դիմում-հաղորդումներ չի ստացել
Այսօր ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը և դատախազության տարածքային ստորաբաժանումներն ընտրական իրավունքի խախատումների վերաբերյալ գրավոր դիմում- հաղորդումներ չեն ստացել: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մարուխյանը:
Նա տեղեկացրեց, որ զանգվածային լրատվության միջոցներում հանրաքվեի անցկացման կապակցությամբ, հանրաքվեի ընթացքում քաղաքացիների ընտրական իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ տասից ավելի հրապարակման Գլխավոր դատախազության կողմից ընթացք է տրվել, ուղարկվել են դատախազության համապատասխան ստորաբաժանումներ՝ դրանցում նշված հանգամանքների իսկության ստուգումը ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարելու համար:
Ըստ նրա, այդ հրապարակումներում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության հայտնաբերման դեպքում համապատասխան ընթացք կտրվի:
Ա.Մարուխյանը նշեց, որ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում քաղաքացիները կարող են զանգահարել ՀՀ ոստիկանությունում գործող թեժ գիծ: Նրա խոսքով, եթե դրանից հետո քաղաքացին ցանկանա դիմել նաև ՀՀ Գլխավոր դատախազություն, կարող է զանգահարել 511-527 հեռախոսահամարով՝ ներկայացնելով իր բողոքը: Տեղեկատվությունը կառանձնացվի և այդ հաղորդումներին կտրվի համապատասխան ընթացք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան