Հանրաքվեի ընտրական հանձնաժողովը մինչև քվեարկության օրը ստացել է 22 դիմում
ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն այս պահի դրությամբ ընթացող հանրաքվեի ընթացքի վերաբերյալ գրավոր բողոքներ չի ստացել: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ հանրաքվեի նշանակման օրվանից՝ հոկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 5-ը Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը ստացել է 22 դիմում:
Ստացված դիմումներից 5-ի վերաբերյալ ՀԿՀ-ն կայացրել է համապատասխան որոշումներ. 2-ը վերաբերել է տեղամասային հանձաժողովի անդամների որակավորման վկայականների ժամկետի երկարաձգման խնդրին, ինչը բավարարվել է, երեք դիմումներով դիմումատուների ներկայացրած պահանջը չէր բավարարում օրենքին, ՀԿՀ-ի կողմից մերժվել է: Դրանցից մեկը վերաբերում էր քարոզչական պաստառներին, որոնք հատուկ տեղերում հատկացված երկու վահանակի վրա էին փակցված, մյուս դիմումով քաղաքացիները խնդրել էին հանրաքվեի քարոզչություն իրականացնել Հանրային հեռուստաընկերությամբ կամ Հանրային ռադիոյով՝ վճարովի կամ անվճար հիմունքներով: Դիմամատուների նշված պահանջը մերժվել է, քանի որ օրենքի սահմաններում վերապահված է բացառապես հատուկ սուբյեկտներին:
Ներկայացված 9 դիմումները վերաբերել են տարբեր հարցումներին, տարբեր տեսակի տեղեկատվություններ են դիմումատուները հայցել, որոնք բավականին տարբեր բնույթի են եղել: Դիմումները բավարարվել են:
ՀԸՀ ստացել է անհատ քաղաքացիների 7 դիմում: Վերջիններս խնդրել են իրենց տվյալները հանել հանրաքվեի մասնակից քաղաքացիների ցուցակներից: Դրանք վերահասցեագրվել են ռեգիստրը վարող լիազոր մարմնին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան