Եկել ենք այսօր այստեղ՝ նոր Հայաստանի հանձնառությամբ. Րաֆֆի Հովհաննիսյան
Ազատության հրապարակում մեկնարկել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համազգային հանրահավաքը:
«Մենք այսօր ապրում ենք ճշմարտության հայաստանայն պահը, այս ճշմարտությունը մեզ ուղեկցելու է մեր ողջ կյանքի ընթացքում և որևէ մեկը, քաղաքացի թե իրավապահ, իրավունք չունի ճշմարտության պահը կամ ճանապարհը չընդունել և շեղվել դրանից»,-դիմելով Ազատության հրապարակում հավաքվածներին՝ ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ իրենք եկել են այսօր այստեղ՝ նոր Հայաստանի հանձնառությամբ:
Այս պահին հավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: