Քաջարանում այս պահի դրությամբ արդեն քվեարկել է 600 մարդ
38 ընտրատարածքում ընդգրկված Քաջարան քաղաքում մեկնարկեց սահմանադրական համրաքվեն: ժամը 8:00-ից սկսած քաղաքի երեք հանրաքվեի տեղամասերում քվեարկության գործընթացը սկսված է:
Քաջարանում գրանցված 5434 ընտրողներից այս պահի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 600 մարդ:
Տարբեր հասարակական կազմակերպություններ ներկայացնող 10 դիտորդներ քվեարկության մեկնարկից սկսած տեղամասերում իրականացնում են մշտադիտարկում:
Քաղաքի ակումբում տեղակայված 38/55 տեղամասում քվեարկել է 182 քաղաքացի, թիվ 1 դպրոցում տեղակայված 38/57 տեղամասում` 258, 2-րդ դպրոցում տեղակայված 38/56 տեղամասում` 168 քաղաքացի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին