Քաջարանում 5434 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 4415 քաղաքացի
20.00-ի դրությամբ Քաջարան քաղաքում գործող երեք ընտրական տեղամասերը փակվել են: Տեղամասային ընտրական հանձնաժողովների հաղորդած տեղեկությունների համաձայն, Քաջարան քաղաքում ընտրության իրավունք ունեցող 5434 քաղաքացիներից սահմանադրական հանրաքվեի ժամանակ իրենց քաղաքացիական պարտքը կատարել են 4415 հոգի:
Այսպիսով Քաջարան քաղաքում ընտրական մասնակցությունը կազմել է 83.5 տոկոս:
Քաջարան քաղաքին հարակից 9 գյուղական համայնքներում գործող ընդհանուր առմամբ 10 տեղամասերում գրանցված 2526 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 1962 քաղաքացի կամ ընտրողների 74.4 տոկոսը:
««Միավորում» սոցիալական շարժում» ՀԿ-ի դիտորդական առաքելություն իրականացնող թիմի համակարգող Անժելա Նալբանդյանը Panorama.am-ին հայտնեց, որ դիտորդական առաքելություն իրականացնող շուրջ 30 անդամներ ողջ օրվա ընթացքում շրջել են Սյունիքի մարզի տարբեր ընտրատեղամասերում։ Այս ՀԿ-ի դիտորդները խոշոր ընտրակեղծիքներ չեն արձանագրել:
Հարակից հրապարակումներ`
- Քվեարկությունն ավարտվեց
- Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 622 հազար 643 քաղաքացի
- Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 201 հազար 259 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան