Ոստիկանություն. Միայն այդ դեպքում հնարավոր կլինի արդյունավետ արձագանքել
«Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն լուսաբանող զանգվածային լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին, դիտորդներին և փորձագետներին կոչ ենք անում հանրաքվեի ընթացքը կամ որևէ դրվագ ներկայացնելիս հղում անել միայն փաստերին, հիմնվել փաստական նյութերի ու հավաստի տեղեկատվության վրա»:
Ֆեյսբուքյան իր էջում նման հորդոր-գրառում է կատարաել ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Միայն այդ դեպքում հնարավոր կլինի արդյունավետ արձագանքել և ունենալ գործընթացի ստույգ պատկերը»,-նշել է նա: