1/4-ում դիտորդին հանձանաժողովի նիստին չեն թողել մասնակցել. «Թյուրիմացություն է»
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, որն իրականացնում է դիտորդական առաքելություն թիվ 1 ընտրատարածքում (Ավան և Նոր Նորք), ահազանգում է խախտման մասին:
Ըստ տարածած տեղակատվության, ժամը 7:30-ին Ավանում գտնվող 1/4 ընտրատեղամասում ինստիտուտի դիտորդին ներս չեն թողել մուտք գործել ընտրատեղամաս՝ ասելով, որ իրավունք չունի մասնակցելու հանձնաժողովի նիստին: Ներս են թողել միայն 08:00-ին, երբ ընտրատեղամասը բացվել է:
«Դիտորդը պահանջել է, որ հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրեն մուտք գործելը խոչընդոտելու փաստը: Հանձնաժողովի նախագահը թույլատրել է գրանցել խախտումը, սակայն քարտուղարը հրաժարվում է»,-ասված է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
1/4 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Գոհար Էգնատոսյանը, ով ՀԱԿ ներկայացուցիչ է, ասաց՝ տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է:
«Իսկապես, հանձնաժողովի քարտուղարն ասաց, որ իրենք նիստին ներկա լինելու իրավունք չունեն: Ես զբաղված էի թղթերով: Մինչև շրջվեցի, որ հետ կանչեի, իրենք միջանցքում արդեն կապվել էին իրենց իրավաբանի հետ»,-մանրամասնեց հանձնաժողովի նախագահը, ավելացնելով, որ մի քանի րոպե անց դիտորդը եղել է ընտրատեղամասում: Ավելին, դիտորդն արձանագրություն է թողել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին