Գլխավոր դատախազը հանձնարարել է նյութեր նախապատրաստել լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստով
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանձնարարել է Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր նախապատրաստել «Ազատության» լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստի առթիվ: Այս մասին հայտնում է ռադիոկայանը՝ վկայակոչելով գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Կոմիտասի շուկայի մոտ տեղակայված «Այո»-ի շտաբերից մեկի մոտ ՀՀԿ անդամ ներկայացող մի կին տևական ժամանակ կոպտորեն խոչընդոտում էր «Ազատության» լրագրողի աշխատանքը, հրում, քաշքշում, թքում լրագրողի վրա՝ նրան թույլ չտալով մոտենալ շտաբին: Ընդ որում, «Այո»-ի շտաբի մոտ խմբված մարդկանցից որևէ մեկը փորձ չի անում կասեցնել տիկնոջ գործողությունները: Տարածքից բացակայում են նաև ոստիկանները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում