Ըստ Զարուհի Փոստանջյանի բանավոր հայտարարության` իր նկատմամբ բռնություն չի գործադրվել
Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է Ա. Խ.-ն «Ոչ»-ի շտաբից և հայտնել, որ Ալավերդյան փողոցի թիվ 114 դպրոցի մոտ թիվ 20 ընտրական տեղամասում հանրապետականները գումար են բաժանում և Զարուհի Փոստանջյանի նկատմամբ բռնություն են գործադրում:
Ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգով մեկնած օպերատիվ խմբին Զ. Փոստանջյանը բանավոր հայտարարել է, որ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել, հրաժարվել է որևէ բացատրություն կամ հաղորդում տալուց:
Այլ անձինք գումարներ բաժանելու վերաբերյալ դեպքի վայրում տեղեկություններ չեն հայտնել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին