Թող խաղաղվեն սեֆիլյանները, էս երկրում խժդժություն չի լինելու, ՀՀ Ոստիկանապետ
«Քվեարկել եմ և հանուն զարգացման», -այսօր Երևանի 9/14 հանրաքվեի տեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որի քվեարկությունը հանձնաժողովի անդամների կողմից ծափահարության արժանացավ:
Լրագրողը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ իրավիճակը թեժանալու դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանին հրավիրի աղոթելու, Գասպարյանը չբացառեց` նկատելով, որ ամեն ինչ հնարավոր է:
«Աղոթքից պետք չի խուսափել, չաղոթողներից է պետք խուսափել», -ասաց նա:
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունններին, թե այսօր անհնազանդության օր է, Գասպարյանը հայտարարեց. «Թող խաղաղվեն սեֆիլյանները, էս երկրում խժդժություն չի լինելու: Ամեն ինչ օրենքի սահմաններում: Օրենքի ցանկացած խախտում շատ խիստ և արագ կպատժվի»:
Նա նաև ասաց, որ ինքն այժմ խաղաղություն է զգում:
Նշենք, որ այսօր անկախ Հայաստանի պատմության մեջ երրորդ անգամ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե է անցկացվում: Հանրաքվեի դրված փաստաթուղթը առաջարկում է կիսանախագահական համակարգից անցում խորհրդարանական համակարգի:
Հանրաքվեին դիտորդական առաքելություն է իրականացնում 18 տեղական և 6 միջազգային կազմակերպություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում