Դատախազություն. Կրկնակի քվեարկության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում շտապ նյութեր են նախապատրաստվում 11/3 տեղամասում կրկնակի քվեարկության դեպքի առթիվ: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ «ԹՒ Հայաստան» ՀԿ պաշտոնական կայքում հրապարակվել է հոդված, որում նշվել է, որ 11/3 տեղամասում /Շենգավիթ, թիվ 144 մանկապարտեզ/ անձը 2 անգամ տարբեր հագուստներով ներկայացել է տեղամաս և 2 անգամ քվեարկել:
Ավելի ուշ նույն կազմակերպությունը հայտարարեց, որ նույն տեղամասում կրկնակի քվեարկության ևս մի դեպք է գրանցվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում