Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը ստացել է երեք գրավոր դիմում. ՀԸՀ անդամ
ՀՀ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը քվեարկության օրը մինչ այս պահը ստացել է 3 գրավոր դրմում: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում լրագրողներին ասաց ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը:
Դրանցից առաջինը քաղաքացու կողմից բողոք-հայտարարություն է, որով անդրադարձել է հանրաքվեի դրված նախագածի բովանդակությանը, ընթացակարգերին: Այս բողոք-հայտարարությունը կքննարկվի մինչև ընդհանուր արդյունքների մասին արձանագրության կազմելը:
Նա տեղեկացրեց, որ երկու դիմումները ներկայացվել են մինչև 18:00-ն 15 րոպե տարբերությամբ տեղական ՀԿ-ների դիտորդներից՝ asparez.am լրատավական կայքի լրագրող Մելինե Ավագյանից և մի շարք դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներից:
Դիումումները վերաբերում են տեղամասային հանձնաժողովներում դիտորդների և ԶԼՄ-ների աշխատանքները խոչընդոտելուն:
Ն.Հովհաննիսյանն ասաց, որ ստացած դիումների հետ կապված ԿԸՀ-ն ձեռնարկեց արագ արձագանքման միջոցառումներ, անմիջապես զանգահարեց տեղամասային հանձնաժողովներ, կապ հաստատեց հենց նշված դիտորդների հետ:
«Մելինե Ավագյանից հետո հաղորդագրություն ստացանք հետևյալ բովանդակությամբ. «Տվյալ նամակով ցանկանում եմ հաստատել այն մասին, որ բողոք չունեմ 19/15 տեղամասում անցկացված դիտորդական առաքելությունից, իմ իրավունքները չեն խախտվել»»,- նշեց ՀԸՀ անդամը:
Նա ասաց, որ մյուս դիմումի հետ կապված զրուցել են դիտորդների, լրագրողների հետ, բոլորը հերքել են դիմումում ներկայացված հանգամանքները, որ տեղամասային հանձնաժողովներում արգելել են իրականացնել դիտորդական առաքելություն, խոչընդոտել են իրենց իրավունքները:
Ն.Հովհաննիսյանի խոսքով, ներկայացված երկու դիմումն ուղարկվելու է ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ այնտեղ խոսվում են դիտորդների իրավունքները խոչընդոտելու, սահմանափակելու մասին:
Քվեարկության օրվա ընթացքում ժամը 21:00-ի դրությամբ 41 ընտրատարածքային հանձնաժողովներում ոչ մեկում գրավոր դիմում կամ բողոք չի ներկայացվել:
Ինչ վերաբերում է բանավոր ահազանգերին, հեռախոսազանգերին, դրանք, ըստ նրա, բազմաբնույթ են: Փորձել ենք ձեռնարկել անհրաժեշտ քայլեր: Որոշների մասով տրվել են պարզաբանումներ, որոշներն էլ իրենցից չեն ներկայացրել օրենքի կամ օրենսդրությամբ քվեարկության կարգի խախտումներ: