Լևոն Տեր-Պետրոսյան. Որքան շատ իրական մարդ գա քվեարկության, այնքան հանրաքվեի արդյունքներն ավելի օբյեկտիվ կլինեն
Քիչ առաջ 9/11 հանրաքվեի տեղամասում քվեարկությանը մասնակցեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Առաջինը ես կոչ եմ անում մեր ողջ ժողովրդին գալ և քվեարկել ազատորեն, առանց բռնանալու իր կամքին: Մի բան էլ հաստատ գիտեմ, որքան շատ իրական մարդ գա քվեարկության, այնքան հանրաքվեի արդյունքներն ավելի օբյեկտիվ կլինեն»:
Լ. Տեր-Պետրոսյանը քվեարկության էր եկել թոռան՝ Լևոն Դավիթի Տեր-Պետրոսյանի հետ: Նա արդեն ընտրելու իրավունք ուներ ու պապի հետ միասին ինքն էլ մասնակցեց քվեարկությանը:
Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, մինչ Լ. Տեր-Պետրոսյանի քվեարկելը միջադեպ գրանցվեց տեղամասի տարածքում: «ՀԺ»-ի լրագրողին ոստիկանը հանձնաժողովի նախագահի հորդորով դուրս հանեց տեղամասի տարածքից, պատճառաբանելով, որ նկարում է քվեարկությանը մասնակցող մարդկանց ցուցակները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան