Ստացիոնար բժշկական հաստատություններում քվեարկությունն ակտիվ է ընթացել. ԱՆ ներկայացուցիչ
Հայաստանում ստացիոնար բուժում իրականացնող 132 բժշկական հաստատություններից միայն 78-ում է այսօր անցկացվել քվեարկություն, քանի որ միայն այդքան բուժհիմնարկներում բուժում ստացող քաղաքացիներն են ցանկություն հայտնել մասնակցել քվեարկության: Ցուցակում ընդգրկվել է 1542 քաղաքացի: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Հակոբյանը:
Նա նշեց, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչները, դիտորդներ հետևել են քվեարկության ընթացքին:
«Մեծ ակտիվություն է նկատվել»,- հավելեց նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Վ. Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ առողջապահության նախարարի հրամանով նախարարությունում ստեղծվել է արագ արձագանքման շտաբ: Տարբեր բժշկական հաստատություներից ահազանգեր են հնչել՝ կապված կազմակերպչական հարցերի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան