Աշոտ Ահարոնյան. Ընտրախախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերին ընթացք է տրվում
Ոստիկանությունը մշտադիտարկում է իրականացնում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների ահազանգերի վերաբերյալ:
«Մենք հետևում ենք լրատվամիջոցներին, սոցիալական ցանցերում եղած հայտարարություններին, հասարակական կազմակերպությունների ահազանգերին: Ստացված բոլոր ահազանգերին ընթացք է տրվում»,-Panorama.am-ին ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ դեկտեմբերի 6-ի ժամը 14-ի դրությամբ ոստիկանության «Թեժ գծով» ստացվել է 26 զանգ՝ 10-ը մարզերից, 16-ը՝ Երևան քաղաքից:
«Երևանին մերձակա մի քանի տարածքների բնակիչներ հայտնել են, որ գործի բերումով գտնվում են Երևանում և ցանկանում են տեղեկանալ, թե Երևանում կարո՞ղ են մասնակցել հանրաքվեին»,-ահազանգերի բովանդակությունը ներկայացրեցին ոստիկանությունից:
Մեկ այլ քաղաքացի հայտնել է, թե 1931 թ. ծնված քույրը մահացած է, սակայն նրա անունը կա քվեարկության ցուցակներում:
Մի խումբ քաղաքացիներ ցանկանում էին տեղեկանալ, թե որ ընտրատարածքներում են իրենք գրանցված:
Մի քաղաքացի էլ գնալով ընտրատեղամաս՝ հայտնաբերել է, որ իր անունը բացակայում է ընտրացուցակներից:
Մի շարք քաղաքացիներ խնդրել են տրամադրել անձնագրային և վիզաների վարչության հեռախոսահամարը: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, «Թեժ գծով» ստացված բոլոր հարցերին տրվել է անհրաժեշտ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերին արագ արձագանքելու նպատակով դեկտեմբերի 5-ից ոստիկանությունում գործում է բազմուղի «Թեժ գիծ»՝ 010-54-69-12, 010-54-69-14 հեռախոսահամարներով:Միջազգային դիտորդական առաքելությունների համար՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, գործում է 010-52-42-28 հեռախոսահամարը, ԱՊՀ դիտորդական առաքելությունների հետ կապի համար՝ ռուսերեն լեզվով՝ 010-57-31-39 հեռախոսահամարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում