Բելառուսի ԿԸՀ ներկայացուցիչ. Ամեն ինչ ընթանում է օրենքի շրջանակում
Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 տեղամասում հանրաքվեի ընթացքը շատ ակտիվ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կարինե Նալբանդյանը:
Նրա խոսքով, տեղամասում գրանցված 1374 ընտրողներից 11:20-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է 130 քաղաքացի:
Հանրաքվեի ընթացքին այս տեղամասում հետևող Բելառուսի ԿԸՀ ներկայացուցիչ Միխայիլ Պետրուշինը նշեց, որ արդեն հասցրել են լինել չորս ընտրատեղամասերում:
«Ամեն ինչ ընթանում է օրենքի շրջանակում: Ժողովուրդը գալիս է հաճույքով: Եղանակը հրաշալի է, օրը՝ տոնական»,-ասաց նա:
Պատրուշինը նշեց, որ օրվա ընթացքում նախատեսում են լինել 10-12 ընտրատեղամասում:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Բոլոր հարցերին կպատասխանեմ քվեարկությունից հետո
- Բելառուսի ԿԸՀ ներկայացուցիչ. Որոշում կայացնողը ժողովուրդն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան