Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 622 հազար 643 քաղաքացի
Ժամը 14:00-ի դրությամբ հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է 622 հազար 643 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների 24,26 տոկոսը:
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում տվյալները հայտարարեց Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ Սեյրան Շահսուվարյանը:
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2.566.730:
Երևանում հանրաքվեի քվարկությանը մասնակցելու իրավունք ունի 845 հազար 885 քաղաքացի, ժամը 14:00-ին դրությամբ քվեարկել է 196 հազար 596 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 23.24 տոկոսը:
Արագածոտնում քվեարկությանը մասնակցել է 30 հազար 019 մարդ (քվեարկողների ընդհանուր թիվը՝ 115,383) կամ քվեարկելու իրավունք ունեցողների 26.02 տոկոսը:
Արարատում քվեարկությանը մասնակցել է 66 հազար 341 մարդ (քվեարկողների ընդհանուր թիվը՝ 217,789) կամ քվեարկելու իրավունք ունեցողների 30.46 տոկոսը:
Արմավիրում քվեարկությանը մասնակցել է 57 հազար 391 մարդ (քվեարկողների ընդհանուր թիվը՝ 229,554) կամ քվեարկելու իրավունք ունեցողների 25.00 տոկոսը:
Գեղարքունիքում քվեարկությանը մասնակցել է 43 հազար 721 մարդ (քվեարկողների ընդհանուր թիվը՝ 187,876) կամ քվեարկելու իրավունք ունեցողների 23.27 տոկոսը:
Լոռիում քվեարկությանը մասնակցել է 52 հազար 333 մարդ (քվեարկողների ընդհանուր թիվը՝ 238,048) կամ քվեարկելու իրավունք ունեցողների 21.98 տոկոսը:
Կոտայքում քվեարկությանը մասնակցել է 54 հազար 769 մարդ (ընդհանուր քվեարկողների թիվը՝ 235,549) կամ քվեարկելու իրավունք ունեցողների 23.25 տոկոսը:
Շիրակում քվեարկությանը մասնակցել է 43 հազար 359 մարդ (քվեարկողների ընդհանուր թիվը՝ 230,562) կամ քվեարկելու իրավունք ունեցողների 18.81 տոկոսը:
Սյունիքում քվեարկությանը մասնակցել է 37 հազար 73 մարդ (քվեարկողների ընդհանուր թիվը՝ 109,448) կամ քվեարկելու իրավունք ունեցողների 33.87 տոկոսը:
Վայոց Ձորում քվեարկությանը մասնակցել է 13 հազար 321 մարդ (քվեարկողների ընդհանուր թիվը՝ 47,149) կամ քվեարկելու իրավունք ունեցողների 28.25 տոկոսը:
Տավուշում քվեարկությանը մասնակցել է 27 հազար 720 մարդ (քվեարկողների ընդհանուր թիվը՝109,487) կամ քվեարկելու իրավունք ունեցողների 25.32 տոկոսը:
Հիշեցնենք, որ հանրաքվեի քվեարկությունը մեկնարկել է ժամը 8:00-ին, կշարունակվի մինչև 20:00-ն:
Նշենք նաև, որ երեք ժամը մեկ պարբերականությամբ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թվի վերաբերյալ տեղեկատվություն է հաղորդելու:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան