Իրանցի խորհրդարանական. Իլհամ Ալիևը պետք է հասկանա, որ ժողովրդի ուժի դեմ հնարավոր չէ կանգնել
«Իլհամ Ալիևը պետք է հասկանա, որ մի ողջ ժողովրդի ուժի դեմ հնարավոր չէ կանգնել»,-այդ մասին իրանական «ԱՆԱՋ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանի Մեջլիսի պատգամավոր Մոհամմադ Էսմայիլ Սայիդին:
Իրանցի խորհրդարանականը, դատապարտելով նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի բախումը, մասնավորապես նշել է. «Երբ որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կանգնում է իր իսկ ժողովրդի դեմ, դա ամենևին էլ ժողովրդավարության ցուցիչ չէ, Ալիևը պետք է հասկանա, որ մի ողջ ժողովրդի ուժի դեմ հնարավոր չէ կանգնել»:
Նշենք, որ Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն իր հայտարարություններից մեկում Իրանի նախագահ Հասան Ռոհանիին զգուշացրել է, որ եթե շարունակվեն «Իսլամական պետության» կողմից Թուրքիային նավթ վաճառելու մասին հայտարարությունները, ապա Իրանը թանկ է վճարելու դրա համար:
Մոհամմադ Էսմայիլ Սայիդին, անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Էրդողանը պետք է իմանա, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Թուրքիայում միլիոնավոր կողմնակիցներ ունի, հետևաբար չպետք է Իրանին սպառնալով, իրեն կանգնեցնի լուրջ մարտահրավերների առջև: Թուրքիայի նախագահը պատմական սխալ է գործել, որի քաղաքականության հետևանքով տարածաշրջանում առկա ճգնաժամը գնալով ավելի է խորանում»:
Իրանի Մեջլիսի պատգամավորն իր երկրի արտաքին գործերի նախարարությունից պահանջել է Նարդարանում տեղի ունեցած բախմանն ու Էրդողանի հայտարարությանը կտրուկ արձագանքել:
Հարակից հրապարակումներ`
- Մոհսեն Ռեզայի. Իրանը փաստեր ունի, որ «Իսլամական պետությունը» Թուրքիային նավթ է վաճառում
- Այաթոլլահ Շաբեսթարի. Եթե Բաքուն շարունակի ճնշել շիաներին, Իրան-Ադրբեջան հարաբերությունները կվերանայվեն
- Իրանը համարժեք պատասխան է տալիս Ադրբեջանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան