Իրաք ներխուժած թուրքական ստորաբաժանման կազմում մոտ 900 զինվոր կա. իրաքցի պաշտոնյա
Իրաքի Նայնավա նահանգ ներխուժած թուրքական ստորաբաժանման կազմում մոտավորապես 900 զինվոր կա: Այս մասին նահանգի ղեկավարի խոսքին հղումով գրում է «Գազետա.ռու»-ն:
«Իմ տեղեկություններով նահանգում գտնվող թուրքական ստորաբաժանման ուժերի քանակը չի գերացազնում 900-ը: Նրանք տեղեկայվել են ժողովրդական կամավորական միության ճամբարում ՝ Էշ-Շեյխան շրջանի Դադ գյուղում»,- նշել է Նայնավա նահանգի նահանգապետ Նաուֆալ ալ-Ակուբը:
Վերջին հավելել է, որ ստեղծված իրավիճակը քննարկելու է Թուրքիայի դեսպանի հետ:
«Թուրքիան օգտվեց Իրաքում առկա ճգնաժամից և քաղաքական ղեկավարության մեջ առկա տարաձայնություններից»,- հավելել է իրաքցի պաշտոնյան:
Ավելի վաղ թուրքական ստորաբաժանումը մուտք էր գործել Իրաք այն պատճառաբանությամբ, թե օժանդակելու է քրդական ժողովրդական խմբերի մարտիկներին: Թուրքիայի այս քայլը լայն քննադատության էր արժանացել Իրաքի կողմից: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչություն էր հրավիրվել Թուրքիայի դեսպանը՝ բացատրություններ ներկայացնելու համար:
Ի պատասպան Իրաքից հնչող քննադատությունների և դժգոհության՝ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ Թուրքիան դադարեցնում է զինվորականների ուղարկումը իրաքյան Մոսուլի շրջան: