Ստեփան Դեմիրճյան. Այս իշխանությունն և արդար ընտրություններն անհամատեղելի են
«Դեկտեմբերի 6-ի սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն լրացրեց կեղծված ընտրությունների և հանրաքվեների ցանկը»,- Ազատության հրապարակում ընթացող «Հայ ազգային կոնգրես» և «Հայաստանի ժողովրդական» կուսակցությունների ձևավորած «Ոչ»-ի միասնական շտաբի հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստանի ժողովրդական» կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:
Նա նշեց, որ հանրաքվեի քվեարկությունն անցել է զանգվածային խախտումներով, կեղծիքները կրել են համակարգային, կազմակերպված բնույթ:
«Սակայն դեկտեմբերի 6-ին մեր ժողովուրդը մերժեց վարչախմբին և նրա հակաժողովրդական քաղաքականությունը: Հանրավքեն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այս իշխանությունն և արդար ընտրություններն անհամատեղելի են»,- ասաց Ս.Դեմիրճյանը:
Նրա խոսքով, ամեն կեղծված ընտրության համար Հայաստանը թանկ գին է վճարում.«Կեղծված ընտրություններով մեր երկիրն ապագա չունի»:
«Պետք է բոլորս համատեղենք մեր ջանքերը՝ հանուն մեր երկրում օրինական իշխանության ձևավորման, հանուն արդարության և արժանապատվության հաղթանակի»,- ասաց ՀԺԿ ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Րաֆֆի Հովհաննիսյան. Առանձին վերցրած մենք թույլ ենք
- «Հաղթել ենք բոլոր մեծ քաղաքներում, գյուղերում». Արամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են