Ռուսաստանում կկայանա համերգ՝ նվիրված 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Սմոլնի տաճարում այսօր կկայանա համերգ՝ նվիրված 1988 թ. Սպիտակի զոհերի հիշատակին: Համերգի ընթացքում կհնչի Ավետ Տերտերյանի թիվ 6 Սիմֆոնիան, ինչպես նաև Սոֆյա Միքայելյանի «Սրտի խորքերից» սիմֆոնիա-կանտատը, իսկ բեմում կլինեն Սանկտ Պետերբուրգի երիտասարդական նվագախումբը, կամերային երգչախումբը, դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյան: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին ՀՀ կոմպոզիտորների միությունից:
Համերգն իրականանում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում
Համերգը կազմակերպվում է Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսարանի, Ռուս-հայկական մշակութային կենտրոնի, Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցու, «Ապագա և մշակույթ» հիմնադրամի համատեղ ջանքերով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա