Այս ամբիոնը պղծելու տեղ չէ. Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանին
ԱԺ քառօրյա նիստում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ու ՀՀԿ-ականների միջև բանավեճը շարունակվեց նաև «Տոների և հիշատակների մասին» օրինագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է Հայաստանում մայիսի 7-ը սահմանել երիտասարդության օր:
Զ. Փոստանջյանը հայտարարեց, որ առաջարկվում է երիտասարդների տոն սահմանել, մինչդեռ Հայաստանում երիտասարդությունը երջանիկ չէ, իսկ դրա պատճառը, ըստ նրա, իշխանությունների վարած քաղաքականությունն է:
Աժ նախագահ Գալուստ Սահակյանը ընդհատեց Փոստանջյանին և կոչ արեց, որ ամփոփի ելույթը. «Տիկի՛ն Փոստանջյան, մեղք եք, էս էրեխեքն էլ են մեղք (նկատի ուներ ԱԺ-ում գտնվող դպրոցականներին), հասարակությունն էլ: Կարճ ամփոփեք ձեր ելույթը»:
Զ.Փստանջյանն էլ նշեց, որ երիտասարդներին երջանիկ պահեր պետք է պարգևել ոչ թե տոների հիշատակի օր ընդունելով, այլ գործ անելով:
ՀՀԿ-ական կին պատգմավորները նույնպես սկսեցին դահլիճից ամոթանք տալ Զարուհի Փոստանջյանին:
«Տիկին Ռուզաննա, բավարար է, ամոթ է»,- իր հերթին պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին դիմեց Փոստանջյանը:
Այնուհետև շարունակեց. «Որպեսզի ունենանք երջանիկ ապագա, պայքարը պետք է շարունակել»:
Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, թե ինչպես էր երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ խրտվիլակներ վառում։
«Խրտվիլակներն էդպես պետք է զբաղվեն»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը և անջատեց Զարուհի Փոստանջյանի խոսափողը, ինչը նրան չխանգարեց իր ելույթը շարունակել առանց խոսափողի՝ մնալով ամբիոնի մոտ:
ԱԺ նախագահը նրան ասաց, որ սա անհնազանդության տեղ չէ, սա Ազգային Ժողովի ամբիոնն է, այն պղծելու համար չէ:
«Անհարմար է, այս ամբիոնը պղծելու տեղ չէ, Դուք արդեն Չեբուրաշկայի կարգավիճակում եք»,- ասաց Գալուստ Սահակյանն ու ավելացրեց, որ եթե այսպես շարունակի, ապա նրան կզրկի նիստերից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին