Րաֆֆի Հովհաննիսյան. Ոչ մի հուսահատություն չկա
Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանություններին կոչ արեց «դուրս գալ մեղսակցության»:
«Իշխանության ճշմարտության պահն է: Ճշմարտության պահ է նաև մեզ համար՝ ընդդիմության համար: Ընդդիմություն այլևս չկա, կա ժողովրդի մեծամասնություն, կա ժողովրդի իշխանություն, և մենք այդ իշխանությունը և սահմանդրությունը վերադարձնում ենք միասին, ոչ թե առանձին, ոչ թե այս հարթակով, միասին»,-ասաց նա:
Նա հայտարարեց, որ այսօր շարունակում են պայքարը. «Ոչ մի հուսահատություն չկա, ժողովուրդը մարտական է, գիտի ճշմարտությունը, ինքը որոշել է, և հիմա մենք ձևը, եղանակը և բովանդակությունը պետք է գտնենք: Ստավարանալու ենք, չկասկածեք, եթե կա կասկածը, ապա հանեք այն հիմա»:
Ազատության հրապարակից «Նոր Հայաստան»-ի հրավիրած հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ԿԸՀ շենք, ապա կվերդառնան Ազատության հրապարակ՝ մասնակցելու «Ոչ»-ի շտաբի հավաքին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին