Ալի Աքբար Աքրամի. Եթե Իրանը չլիներ, այսօր Ադրբեջանը գոյություն չէր ունենա
«Եթե Իրանը չլիներ, այսօր Ադրբեջանը գոյություն չէր ունենա»,-այդ մասին իրանական «Ղաֆղազ.իր» կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Սարաբ քաղաքի հոգևորական (իմամ ջոմ՛ե) Ալի Աքբար Աքրամին:
Իրանցի հոգևորականը, դատապարտելով նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի բախումը, մասնավորապես նշել է. «Արդբեջանը հասել է նրան, որ այդ երկրի արտգործնախարարը հայտարարում է, որ Իրանն ահաբեկիչ է և Ադրբեջանի անկայունության պատճառն Իրանն է: Մենք Ադրբեջանի բռնապետ պաշտոնյաներին խիստ նախազգուշացնում ենք, որ եթե աշխարհի որևէ վայրում շիաների նկատմամբ բռնություն է կիրառվում մենք նրանց օգնել և այսուհետ ևս կշարունակենք աջակցել»:
Շարունակելով խոսքը՝ Ալի Աքբար Աքրամին հավելել է. «Մի՞թե Իլհամ Ալիևը մոռացել է, որ եթե ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանը չօգներ Ադրբեջանին, հիմա ինչպիսի՞ իրավիճակում կլիներ այդ երկիրը: Ադրբեջանը մի քանի անգամ արդեն կանգնել էր կործանման եզրին, և այդ նույն Իլհամ Ալիևը նպատակ ուներ փախչելու երկրից»:
Հարակից հրապարակումներ`
- Այաթոլլահ Շաբեսթարի. Եթե Բաքուն շարունակի ճնշել շիաներին, Իրան-Ադրբեջան հարաբերությունները կվերանայվեն
- Իրանը համարժեք պատասխան է տալիս Ադրբեջանին