ԱՊՀ դիտորդներ. Հանրաքվեն անցկացվել է միջազգային չափանիշներին համապատասխան
Դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը դիտարկած ԱՊՀ ՄԽՎ դիտորդներն այսօր հանդիպեցին լրագրողների հետ:
Նրանց գնահատականով, այն տեղամասերում, որտեղ իրենք եղել են, հանրաքվեն անցկացվել է միջազգային չափանիշներին համապատասխան, այն արտահայտել է ժողովրդի կամքը:
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդայի խոսքով, դիտորդները խախտումներ չեն արձանագրել ինչպես մինչև հանրաքվեն, այնպես էլ քվեարկության օրը:
ԱՊՀ դիտորդները քվեարկության օրը եղել են 508 տեղամասերում:
Հիշեցնենք, որ ԱՊՀ դիտորդները դեկտեմբերի 6-ի նախօրեին հանդիպումներ են ունեցել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: