«Հաղթել ենք բոլոր մեծ քաղաքներում, գյուղերում». Արամ Մանուկյան
««Ոչ»-ը հաղթել է ամբողջ Հանրապետությունում: «Ոչ»-ը հաղթել է 3-4 անգամ ավելի: Մենք ունենք հիմքեր, հաշվարկներ, տվյալներ, ապացույցներ, տրամաբանական մի ամբողջ համալիր ուսումնասիրությունները, որոնք ցույց են տալիս, որ ժողովուրդն իրենց տնօրեններին, գյուղապետերին «այո» ասելով, գնացել և քվեարկել է «ոչ»»,-Ազատության հապարակում ընթացող «Ոչ»-ի միասնական շտաբի հանրահավաքի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ իրենց հանձնաժողովները, վստահված անձիք, թեև ճնշումներին, հրաշալի աշխատել են:
«Քանի տարի է Հայաստանում լցոնումներ չէր եղել: Այն մեթոդները, որոնք կիրառեցին, խայտառակություն էր: Թվում էր՝ այս մարդիկ մի քիչ եվրոպացիներին վախենում են, բայց ոչ»,- իր ելույթում ասաց ընդդիմադիր գործիչը:
Նա նշեց, որ իրենք նախօրեին կայացած սահմանադրության փոփոխությունների հանրաքվեում հաղթել են բոլոր մեծ քաղաքներում, գյուղերում:
Ա. Մանուկյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի իրենց անդամները, վստահված անձիք վերահաշվարկի հայտեր են ներկայացրել:
«Հայտարարում ենք իշխանություներին՝ քանի որ ժողովուրդը ոտքի է կանգնել, ինչ որ բան հաղթահարել ու գնացել է քվեարկության, մենք տեր ենք կանգնելու, ժողովրդի կողքին ենք կանգնելու»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի ներկայացրած նախնական տվյալներով, սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 303 հազար 466: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 53 հազար 332: «Այո» քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը կազմել է 825 հազար 851: «Ոչ» քվեարկած քվեաթերթիկների թիվը կազմել է 421 հազար 600:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են