200 գայլի մորթի է ընդունվել
Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովի 2015 թվականի համար նախատեսված աշխատանքները և գայլերի մորթիների ընդունման գործընթացն ավարտվել է:Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը որսված գայլերի մորթիների ընդունումն սկսել էր սույն թվականի մայիսի 7-ից` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.04.2015թ. թիվ 431-Ն որոշումը: Այդ ժամանակահատվածում ընդունվել է 200 գայլի մորթի: